211652_close_icon
views-count862 դիտում article-date 17:34 26-04-2024

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այս պահին Հրազդանի ոստիկանաության բաժանմունքում է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Խաչատրյանը։

Ճշտող հարցին՝ իրավունք ունե՞ն պատգամավորին բերման ենթարկել նա ասաց․

«Ոչ, մանավանդ, որ ես ոչ մի խախտում չեմ արել։ Ես իրենց հարցնում էի, եթե թուրքը ճանապարհը փակի ի՞նչ եք անելու, ինձ բերման ենթարկեցին, ոչինչ, նյարդային մարդիկ են»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ լարված իրավիճակ էր ստեղծվել Երևան-Սևան մայրուղու հատվածում։

Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել քաղաքացիներին։ Նրանց թվում է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ցույցի մասնակիցներից մեկը Tert.am-ին ասել էր, որ Արթուր Խաչատրյանին նստեցրեցին մեքենան, ասելով, ճանապարհին բաց կթողնեն:

Նմանատիպ նյութեր