211652_close_icon
views-count835 դիտում article-date 16:38 18-05-2015

Ընթացքում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները

Եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով՝ 2015 թվականին մայրաքաղաքի շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը մեկնարկեց փետրվար ամսին: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 704 շենքերի թեք տանիքներ` 79447 քմ մակերեսով: Մայիսի 15-ի դրությամբ փաստացի նորոգվել է 201 շենքի հարթ տանիք: Թեք տանիքների նորոգման աշխատանքներ կծավալվեն 797 շենքերում`45579 քմ մակերեսով: Այս պահին գործընթացն ավարտվել է 306 շենքում: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների, համատիրությունների, ինչպես նաև վարչական շրջանների ու համատիրությունների համատեղ ծրագրերով:

Նմանատիպ նյութեր