211652_close_icon
views-count1130 դիտում article-date 18:25 17-06-2015

Շարունակվում է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման 2015 թվականի ծրագիրը

Երևանի քաղաքապետարան - վարչական շրջաններ - համատիրություններ համագործակցության շնորհիվ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի 785 մուտքերի բոլոր հարկաբաժինների նորոգման աշխատանքները։ Հունիսի 15-ի դրությամբ գործընթացն ավարտվել է 240 մուտքերում։ Դրանցից 200-ի ստուգումից հետո որակը համապատասխանել է սահմանված չափանիշներին, կատարված աշխատանքը գնահատվել է «բավարար»: Շքամուտքերի նորոգման 2015 թվականի ծրագրի մի մասն էլ կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարանի և «Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի միջև կնքված հուշագրով: Ըստ այդմ, սեփականատերերի երաշխավորությամբ համատիրությանը հատկացված վարկային միջոցների հաշվին նորոգման աշխատանքներ են իրականացվում ինչպես ընդհանուր օգտագործման տարածքների, այնպես էլ էներգաարդյունավետության բարձարացման նպատակով: Այս երկու ենթաուղղությունները, համապատասխանաբար, 30 և 40 տոկոսի չափով սուբսիդավորում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետարանի և «Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի միջև կնքված հուշագրի շրջանակում 2015թ. արդեն նորոգվել է 4 շքամուտք, ևս 2-ի նորոգումն ընթացքում է։

Նմանատիպ նյութեր