11279 դիտում
20:48 16-11-2022
Գյումրիում՝ նախկին գուլպա-նասկեղենի ֆաբրիկայի տարածքում, հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի մարտական նռնակ, ժամանել են փրկարարներ ու ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 46ա հասցեում՝ նախկին Գուլպա-նասկեղենի ֆաբրիկայի տարածքի աղբամանում, նռնակ է հայտնաբերվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները աղբամանում հայտնաբերել են Ֆ-1 տեսակի մարտական նռնակ՝ առանց պայթուցիչի։ Այն վնասազերծելու համար ժամանել են ՀՀ ՊՆ N զորամասի հերթապահ խումբը, ինչպես նաև հատուկ կայազորի ինժեներական ծառայության աշխատակիցները։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գյումրու բաժնի օպերատիվ խումբը։
Տեղում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Գ. Թորոսյանի գլխավորությամբ։
Նռնակը նշված վայրից տեղափոխվել է անվտանգ վայր։
Ժամանել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձքրեագտական բաժնի փորձաքրեագետները։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+