211652_close_icon

Լուգանսկում հայտարարել են, որ Ուկրաինայի Զինված ուժերը հարձակման են անցել Պոպասնայայից մինչեւ Խարկով

views-count1416 դիտում article-date 15:31 16-11-2022
Ուկրաինայի Զինված ուժերը հարձակողական գործողություններ են վարում Պոպասնայա բնակավայրից մինչեւ Խարկովի մարզ, ասել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիայի սպա Անդրեյ Մարոչկոն «Соловьев Live» հեռուսաալիքի եթերում։

«Ուկրաինական զորքերը փորձում են ճեղքել մեր պաշտպանության գիծը՝ սկսած Պոպասնայա բնակավայրից մինչեւ Խարկովի մարզ։ Հակառակորդը ամբողջ գծով հարձակողական գործողություններ է վարում»,- ասել է սպան՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ իրավիճակը Լուգանսկի ուղղությամբ «կայուն լարված է»։

Նոյեմբերի 15-ին Մարոչկոն հայտարարել էր, որ ուկրաինական հրամանատարությունը հիմնական ուժերը նետել է այս ուղղությամբ, որն առաջնահերթներից մեկն է համարում։ Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները ռազմական տեխնիկա են ուղարկում դեպի տեղի քաղաքներ, մասնավորապես՝ Լիսիչանսկ եւ Պոպասնայա, պաշտպանությունը ճեղքելու համար։

Նմանատիպ նյութեր