Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է Բախմուտի մոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին
Բախմուտի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը պաշտպանությունից անցել են հարձակման, Telegram-ի ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Նրա խոսքով՝ նախորդ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները «Բախմուտի ուղղության տարբեր հատվածներում 200-ից 1100 մետր առաջ են շարժվել»։
«Միեւնույն ժամանակ ռուսական զորքերն այդ ուղղությամբ անցել են պաշտպանության եւ փորձում են պահել գրաված դիրքրեը»,- գրում է Մալյարը։ Նա նշել է, որ այսօրվա դրությամբ մարտական գործողությունները վարում է ՌԴ-ի բանակը, այն կգործարկի դեսանտագրոհային ջոկատներ, իսկ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության վարձկանները «մնում են թիկունքի ստորաբաժանումներում ինչ-որ տեղ»։