211652_close_icon
views-count1802 դիտում article-date 10:43 08-02-2014

Փորձել են Խարկով-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավի ուղղությունը փոխել դեպի Սոչի

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունները հաստատել են, որ երեկ երեկոյան Խարկովից դեպի Ստամբուլ թռչող օդանավի ուղևորներից մեկը, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, հայտարարել է, որ պայթուցիկ կա իր մոտ և պահանջել փոխել թռիչքի ուղղությունը դեպի Սոչի, այլապես կպայթեցնի օդանավը: Տագնապ-ազդանշանից հետո օդ է բարձրացվել F-16 կործանիչ: Տեղեկությունների համաձայն օդանավում եղել է 110 ուղևոր: Ուղևորին վնասազերծելուց հետո նրա մոտ պայթուցիկ չի հայտնաբերվել: Պարզվել է, որ նա Ուկրաինայի քաղաքացի Ա. Կոզլովն է: Վերջինս ձերբակալվել է:

Նմանատիպ նյութեր