211652_close_icon
views-count276 դիտում article-date 18:30 15-11-2022

«Կա´մ Հայաստան, կա´մ Նիկոլ․ այլընտրանք չկա»․ Արմենուհի Կյուրեղյանի ելույթն ԱԺ-ում. News.am

News.am-ը գրում է. «Այս մարդիկ եկան իշխանության՝ Ձեզ, բոլորիդ, նաեւ միջազգային հանրությանը, խաբելով, թե երկիրը դարձնելու են ժողովրդավարության բաստիոն, դեռ ավելին, հայտարարեցին, թե այլեւս մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է եւ առիթը չեն կորցնում թե մեր, թե միջազգային հանրությանը այդ թեզով ներկայանալու:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Հարգելի հայրենակիցնե՛ր,
Այսօր, քան երբեւէ, մեր ժողովուրդը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ինքնիշխան պետություն, պետականություն կորցնելու վտանգի առաջ եւ այսօր, քան երբեւէ, մենք պարտավոր ենք տեր կանգնելու մեր երկրին, պետությանը, պետականության պահպանմանը, հնարավորություն չտալ այս իշխանություններին՝ մինչեւ վերջ իրականացնել երկիրը թուրքին հանձնելու իրենց դավաճանական ծրագիրը:
Այս մարդիկ եկան իշխանության՝ Ձեզ, բոլորիդ, նաեւ միջազգային հանրությանը, խաբելով, թե երկիրը դարձնելու են ժողովրդավարության բաստիոն, դեռ ավելին, հայտարարեցին, թե այլեւս մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է եւ առիթը չեն կորցնում թե մեր, թե միջազգային հանրությանը այդ թեզով ներկայանալու:
Փաստորեն, ժողովրդավարության բաստիոն լինելը ենթադրում է միակուսակցական, սահմանադրական մեծամասնությամբ, սահմանադրական կարգի բազմակի խախտումներով սահմանադրական մարմիների կուսակցականացում։
Ուրիշ ինչ կերպ, եթե ոչ զավթում  կարելի է ներկայացնել սահմանադրական դատարանի, բարձրագույն դատական խորհրդի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի ու նախագահների, ՏԻՄ մարմինների ընտրությունները:
Էլ ինչ բաստիոն, եթե ընտրություները չկեղծվեն այնպես, որ արդյունքները գոհացնեն այդ բաստիոնում իրեն բռնապետ հայտարարած անձնավորությանը։
Ընտրակեղծարարության լուրջ քննադատություններով ՔՊ-ն խոստացավ երկրում հաստատել մի իրավիճակ, երբ այլեւս ընտրությունները չեն կեղծվելու, երբ այլեւս ընտրությունները լինելու են ներկայացուցչական ժողովրդավարության երաշխիք, երբ այլեւս ընտրական գործընթացներից զատ երկրում իշխելու է մասնակցային ժողովրդավարությունը:
Բայց այս ամենը ընդամենը ժողովրդին խաբելու, նրանից քվե կորզելու  նպատակ էին հետապնդում:
Սրանց իշխանության մի քանի տարիներին հետահայաց  նայելով տեսնում ենք ՏԻՄ համակարգում ժողովրդավարության ոտնահարում՝  ընտրված ղեկավարներին, ինչպես Վանաձորում Մամիկոն Ասլանյանին, Բերդում՝ Հարություն Մանուչարյանին կալանավորելու, սահմանադրությամբ նման լիազորություններ չունենալու պարագայում օրենքի փոփոխությամբ  բռնապետիկի կողմից ԺՊ նշանակելու, նրա հանձնարարություները մինչեւ գետին խոնարհվելով իրականացնելու համար նշանակված դեսպանի օգնությամբ ավագանու նիստերը կասեցնելու միջոցով»,- իր ելույթում նշել է պատգամավորը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր