211652_close_icon

Քրեական գործ է հարուցվել Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ․ ՀԺ

views-count2712 դիտում article-date 09:45 28-06-2014
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ըստ մեր տեղեկությունների, քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից հունիսի 12-ին Կենտրոնի դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Քրեական գործը, ըստ այդ նույն տեղեկությունների, հարուցվել է ՀՀ ՔՕ 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները անցնելը): Երեկ ուշ երեկոյան մեր տեղեկությունները հաստատեց ՀՔԾ լրատվական բաժնի պետ Միքայել Ահարոնյանը և նշեց, որ կատարվում է նախաքննություն»:

Նմանատիպ նյութեր