211652_close_icon
views-count1077 դիտում article-date 18:56 15-11-2022

Ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև ուղղակի համագործակցության ընդլայնման անhրաժեշտությունը

Նոյեմբերի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի տարածքային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի ղեկավար Կախա Կախիշվիլիի հետ։

Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածքային ինքնակառավարման ոլորտում երկու երկրների օրենսդրական դաշտում առկա փորձի ուսումնասիրման ու փոխանակման կարևորությանը։
Ընդգծվեց Հայաստանի և Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ այդ թվում սահմանամերձ շրջաններում ուղղակի համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը»։

Նմանատիպ նյութեր