211652_close_icon
views-count17378 դիտում article-date 20:00 14-11-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 21-ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված BMW X5-ին և Suzuki-ին, կան վիրավորներ, օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 16/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում Երևանի բնակիչ՝ 21-ամյա Տիգրան Արեյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչներ, 58-ամյա Աբրահամ Կ-ի կողմից կայանված Suzuki մակնիշի և 38-ամյա Արթուր Բ-ի կողմից կայանած BMW X5 մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ. Արեյանը և նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 19-ամյա Անահիտ Բ-ն և Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Գուրգեն Զ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արման Խալաթյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վարդան Խոցանյանն ու Արթուր Հակոբյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Ա. Համզոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր