211652_close_icon
views-count574 դիտում article-date 18:06 14-11-2022

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 31 հարց

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և նոյեմբերի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 31 հարց:

Նմանատիպ նյութեր