211652_close_icon
views-count35360 դիտում article-date 15:47 14-11-2022

Վրաերթ Երևանում 38-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Mercedes G63-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում; Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած ռուսական համարանիշներով Mercedes G63 մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում «Տուն Դեպո»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող 40-45 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և շտապօգնություն, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Մինչ հիվանդանոց տեղափոխելը, վրաերթի ենթարկվածին ավտոմեքենային են մոտեցրել օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները, և բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրը սահմանազատել, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Դավիթ Մնացականյանն ու Մարիամ Սահակյանը։ 

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ։

 Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր