82580 դիտում
13:52 21-04-2023
Մահվան ելքով վրաերթ Երևանում․ Nissan-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մանվել Բ․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ 72-ամյա Զեմֆիրա Գ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին, որպեսզի օգնություն ցուցաբերեն վրաերթի ենթարկվածին, սակայն բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Վարուժան Ազիզյանը, Մհեր Հակոբյանը, Արտակ Սաֆարյանը, որպեսզի հետարքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։
Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի վայրից մի քանի մետր հեռավորության վրա կա վերգենտյա անցում։ Ու եթե հետիոտնը անցներ վերգետնյա անցումով, ապա ողբերգական վարերթը տեղի չէր ունենա։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2026 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)