211652_close_icon
views-count1068 դիտում article-date 09:08 14-11-2022

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Ստամբուլում տեղի ունեցած բռնությունը. Սպիտակ տուն.

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով բռնությունները Ստամբուլում, որտեղ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած բռնությունը։ Մեր մտքերը վիրավորված մարդկանց հետ են, և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ Ահաբեկչության դեմ պայքարում մենք ուս-ուսի կանգնած ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիայի հետ», - ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր