211652_close_icon

ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

views-count1273 դիտում article-date 21:59 12-11-2022
ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակները նոյեմբերի 12-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանի, Սարգիս Խանդանյանի եւ Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

Նմանատիպ նյութեր