211652_close_icon

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

views-count3417 դիտում article-date 18:34 30-09-2017
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը սեպտեմբերի 30-ին ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Քրիստիան Վիգենինը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին եւ արխիվային փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում։ ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նշել է, որ մարդկության դեմ կատարված ոճրագործությունը երբեք չպետք է մոռանալ եւ հավելել. «Մոլորակի յուրաքանյուր մարդ պարտավոր է այցելել այս թանգարան, որպեսզի հիշի եւ չմոռանա տեղի ունեցածը»։

Նմանատիպ նյութեր