2809 դիտում
16:46 18-06-2016
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի վեհաժողովի պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովի պատվիրակները հունիսի 18-ին այցելել էին Ծիծեռնակաբերդ։ Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Ինդիանապոլիսի ջութակի միջազգային մրցույթի (International Violin Competition of Indianapolis) գործադիր տնօրեն Գլեն Քվոքն առաջին անգամ է Երևանում։ Ասում է, որ տպավորված է՝ այցելելով Ցեղասպանության թանգարան- ինստիտուտ. «Շատ ազդեցիկ թանգարան է, շատ հրաշալի ճարտարապետություն է այստեղ»։
Գլեն Քվոքը, խոսելով Երևանում անցկացված գլխավոր վեհաժողովի մասին, նկատել է, որ այն կազմակերպվել է գերազանց։ «Իմ մեծ երախտագիտությունն եմ հայտնում կազմակերպիչներին բարձր մակարդակով ընդունելության համար։
Այս օրերի ընթացքում մենք շատ բովանդակալի քննարկումներ ենք ունեցել տարբեր թեմաների շուրջ։ Այստեղ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մասնագետները հնարավորություն են ունեցել կիսելու իրենց գիտելիքները, սովորելու միմյանցից»։
Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթի (Concours Musical International de Montréal) գործադիր և գեղարվեստական տնօրեն Քրիստիան ԼաԲլանկն առանձնացրել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ նշելով, որ շատ լավ տեղեկացված է խաչատրյանական մրցույթի մասին։ «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում գործում է այդպիսի բարձրակարգ Երիտասարդական նվագախումբ, ինձ համար նույնիսկ զարմանալի է, որ Երիտասարդական նվագախումբն այդպիսի բարձր որակ ունի։ Շատ հիշարժան էր Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի հոբելյանական վեհաժողովի շրջանակներում կազմակերված համերգը։ Հրաշալի նվագախումբ էր՝ իր գերազանց դիրիժոր Սերգեյ Սմբատյանով»,- նշեց Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթի ղեկավարը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-18- ը Երևանում տեղի է ունենում Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այս օրերին Հայաստան են ժամանել շուրջ 40 միջազգային հեղինակավոր մրցույթների տնօրեններ, գեղարվեստական ղեկավարներ, ներկայացուցիչներ։
[b]
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
1907 դիտում
17:49 16-06-2016
Գալա համերգ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակներում
4888 դիտում
11:44 18-06-2016
Համերգ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի վեհաժողովի շրջանակում
1276 դիտում
18:16 16-06-2016
Երևանում մեկնարկել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի վեհաժողովը
Այս բաժնից
535 դիտում
10:53 22-11-2024
Խիստ մտահոգված ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով. Փաշինյանը` Լիբանանի վարչապետին
928 դիտում
10:37 22-11-2024
ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել
853 դիտում
09:58 22-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ