211652_close_icon
views-count811 դիտում article-date 11:03 12-11-2022

Բայդենը ժամանել է Կամբոջա՝ մասնակցելու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կամբոջա՝ մասնակցելու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթնաժողովներին։ Այս մասին հայտնում է Կամբոջայի տեղեկատվության նախարարությանը։

Նշվում է, որ ամերիկացի առաջնորդի ինքնաթիռը Կամբոջայում վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 08։10-ին։ Այստեղ Բայդենը մտադիր է մասնակցել ASEAN-ի 40-րդ և 41-րդ գագաթնաժողովներին։

Հաղորդվում է, որ նոյեմբերի 13-ին Բայդենը երկկողմ բանակցություններ կանցկացնի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի, ինչպես նաև Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։ Բացի այդ, նա մտադիր է նաև եռակողմ հանդիպում անցկացնել Ճապոնիայի վարչապետի ու Հարավային Կորեայի նախագահի հետ հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցության ամրապնդումը շարունակելու համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր