211652_close_icon
views-count11409 դիտում article-date 13:33 19-02-2017

Անջելինա Ջոլին 6 երեխաների հետ ժամանել է Կամբոջա՝ ներկա գտնվելու իր ֆիլմի պրեմիերային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոլիվուդյան սիրված դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին իր 6 երեխաների հետ մեկնել է Կամբոջա, որտեղ ներկայացրել է իր նոր ռեժիսորական աշխատանքը՝ «Սկզբից նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հիշողությունները»: Ինչպես նշում է [url=http://ru.hellomagazine.com/zvezdy/novosti-o-zvezdakh/19425-andzhelina-dzholi-v-plate-tcveta-lotosa-i-ee-deti-na-premere-filma-vo-vetname.html]Hellomagazine[/url]-ը, իր այցի շրջանակում Ջոլին և նրա երեխաները հանդիպել են Կամբոջայի միապետ Նորոդոմ Սիամոնիին, որի ընթացքում, ինչպես նշում է աղբյուրը՝ Անջելինան ապշեցրել է իր վառ վարդագույն զգեստով: Նշենք, որ Ջոլիի երեխաներից 3-րը որդեգիր են, որոնցից մեկը Կամբոջայից է, իսկ մյուս 3-ը ծնվել են դերասան Բրեդ Փիթի հետ ամուսնությունից: «Կամբոջան իմ ավագ որդու հայրենիքն է և իմ երկրորդ տունը: Հենց այդ պատճառով էլ նոր կինոնկարի պրեմիերայի համար այս վայրն էմ ընտրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ջոլին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր