211652_close_icon

Ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում Մխչյան, Աբովյան, Նարեկ, Դեղձուտ, Բարձրաշեն գյուղերում

views-count6343 դիտում article-date 11:49 11-11-2022
Ճանապարհաշինարարական աշխատանքները շարունակվում են Արտաշատ խոշորացված համայնքում։

2022 թվականի երկրորդ կիսամյակում  Արտաշատի ճանապարհաշինարարական ձեռնարկությունների գործունեության   համակարգման շնորհիվ  Արտաշատ համայնքում մեկնարկեց ճանապարհների ասֆալտապատման  աշխատանքները: Աշխատանքներն ընթացքի մեջ են Մխչյան, Աբովյան, Նարեկ, Դեղձուտ, Բարձրաշեն բնակավայրերում:

Ծրագրի արդյունքում համայնքում բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոցների նորոգման  լայնածավալ աշխատանքներ կիրրականացվեն:

Այս  ծրագրի  շրջանակում  նախահաշվային արժեքը կազմել է  2 մլրդ 273 մլն 369,240 հազար դրամ: Աշխատանքների համար անցկացված մրցույթի արդյունքում արժեքը կազմել է  2 մլրդ 145 մլն 200 հազար դրամ, որից 35%-ը՝ համաֆինանսավորվում է պետության կողմից, 65 %-ը՝ համայնքի կողմից: 

Աշխատանքները  գտնվում   են  համայնքի ղեկավարի հսկողության տակ։ Համայնքի ղեկավարը՝  Կառլեն Մկրտչյանը, անընդհատ  շրջայց է կատարում բնակավայրերում  և հետևում աշխատանքների ընթացքին: Աշխատակիցները  մեծ ուշադրություն  են դարձնում աշխատանքների որակին ու ծրագրով նախատեսված աշխատանքների՝ ողջ ծավալով իրականացմանը։

Օրերս ավարտվեց Նարեկ համայնքի  ճանապարհաշինարարական աշխատանքները։ Աշխատակիցները  պատշաճ կերպով իրականացրեցին  իրենց աշխատանքը, և ճանապարհը հանձնեցին շահագործման։

Աշխատանքների  ընթացքում իրականցրել են ոչ միայն   երթևեկելի գոտու ասֆալտապատում, այլև սողանքային հատվածներում վերակառուցել հենապատեր՝  հողի հոսքը կանգնեցնելու նպատակով։ Ուշադրություն է դարձվել նաև ճանապարհի հետիոտնային անցման տեղերում թեքահարթակների կառուցմանը։

Նյութի և լուսանկարների հեղինակ՝ Գեղեցիկ Բալեյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր