211652_close_icon
views-count33474 դիտում article-date 23:49 10-11-2022

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. Volvo բեռնատարը, 15 մետր սահելով, կողաշրջվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում, վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Սիսիանի փրկարարները, օպերատիվ են գործել Սիսիանի ԲԿ-ի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168.7 կմ հատվածում Volvo մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 15 մետր սահել դեպի դաշտամիջյան հատված  ու կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «Սիսիան» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարական ջոկատի փրկարարները, ովքեր վարորդին և ուղևորին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սիսիանի ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Վահե Աբգարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։ Վիրավորներին էլ հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Օհանյանն ու նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի պատասխանատու Սուրեն Վարդանյանը։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր