211652_close_icon
views-count72476 դիտում article-date 11:26 15-09-2017

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Opel-ն ու ЗИЛ-ը. վերջինը կողաշրջվելով հայտնվել է ձորակում, վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 95-րդ կմ հատվածում՝ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում, բախվել են Գյումրիի բնակիչ՝ 43-ամյա Արա Էլբակյանի վարած ЗИЛ մակնիշի ՊՆ 2902 Տ համարանիշի և Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Վարդան Մխոյանի վարած Opel Vectra մակնիշի 34 AԼ 117 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վ. Մխոյանն ու նրա ուղևոր՝ Սպիտակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ռոստոմ Բոյախչյանը, ինչպես նաև ЗИЛ-ի վարորդ Ա. Էլբակյանն ու նրա ուղևոր՝ Շիրակի մարզի Բենիամին գյուղի բնակիչ, 51-ամյա Անանիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի հետևանքով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Դավթյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Ա. Գրիգորյանի գլխավորությամբ։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորներից երկուսին, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության հերթապահ խումբը նրանց տեղափոխել է Գյումրու բժշկական կենտրոն, որից հետո փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր