211652_close_icon
views-count877 դիտում article-date 15:51 10-11-2022

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին

Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վերջինս շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք Վրաստանում։ 

Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվեց Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր