211652_close_icon
views-count1311 դիտում article-date 22:46 08-11-2022

Հակոբ Արշակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի փոխնախագահին

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին նոյեմբերի 8-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահի առաջին տեղակալ Ռոժե Կարուչին:

Ֆրանսիայի Սենատի փոխնախագահը ջերմորեն ողջունել է հայ գործընկերոջը` վերահաստատելով Ֆրանսիայի, մասնավորապես, Սենատի համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատել Ֆրանսիայի հասցեական, սկզբունքային եւ անաչառ դիրքորոշումն ինչպես 2020 թ. 44-օրյա պատերազմի, այնպես էլ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ եւ դրան հաջորդող շրջանում:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի, ներխուժման հետեւանքները, ընթացող բանակցային գործընթացը եւ ադրբեջանական իշխանությունների` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները:

Բարձր գնահատելով ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտող բանաձեւի մշակումը եւ նոյեմբերի 15-ին նախատեսվող քվեարկությունը` Հակոբ Արշակյանն ընդգծել է առարկայական աջակցության կարեւորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում հավասարակշռության եւ կայուն խաղաղության հաստատմանը:

Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը ֆրանսիացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:


 

Նմանատիպ նյութեր