211652_close_icon
views-count38096 դիտում article-date 18:37 08-11-2022

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Ford Transit-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում, կա 9 վիրավոր, իսկ ՃՈ վաշտի հրամանատարը վթարի մասին իմացել է ժամեր անց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում «Մեղրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Աննա Համբարյանը, 48-ամյա Աննա Ղևոնդյանը, 37-ամյա Զարուհի Աղամյանը, 31-ամյա Սուսաննա Մկրտչյանը, 46-ամյա Օլյա Առաքելյանը, 28-ամյա Սուրեն Աղուրյանը, 50-ամյա Վարսենիկ Գրիգորյանը և 32-ամյա Հովհանես Հովաննիսյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մելիք Քարամյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 08։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 28-ամյա Կարեն Մանուկյանը, վարելով Ֆորդ-Տրանզիտ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան, Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը, որի հետևանքով նշված անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 9 վիրավորով տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, չգիտես ինչու, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ հրամանատար Վաչե Ալավերդյանի գլխավորությամբ չեն իմացել, այն դեպքում, երբ վաշտի հրամանատարը պետք է գոնե օպերատիվ ճանապարհներով իմանար վթարի մասին։ Եթե նախկին վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում տարվա ցանկացած եղանակին, օրվա ցանկացած ժամի անգամ նյութական ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունենում, ապա թե Գ. Մարգարյանը և եթե նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Օհանյանը տեղեկանում էին ու ՃՈ տեսուչների հետ ժամանում էին վթարի վայր, իսկ այժմ շատ դեպքերում վաշտի հրամանատար Վ. Ալավերդյանը իմանում  է ժամեր, անգամ օրեր անց։ 

Կարելի է ասել՝ ներկայիս վաշտի հրամանատարին լավ կլինի հիշեցնել հայտնի՝ «Աշխարհ, կանգնիր, իջնող կա» խոսքը։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր