211652_close_icon
views-count31292 դիտում article-date 20:00 05-11-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են BMW X5-ն ու Lada-ն․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-րդ գումարտակի 2-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցեած ավտովթարի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 17։10-ի սահմաններում, Սարկավագի փողոցում բախվել են Վլադիմիր Վարդազարյանի վարած BMW X5 մակնիշի և Կառլեն Մկրտչյանի վարած  Lada մակնիշի ավտոմեքենաները։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Էդգար Սաֆարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Իսկ ավագ պարեկ  Ռ․ Եղիազարյանը տեղում պարզել է, որ վիրավորներից մեկը դիմել է հիվանդանոց և տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր