211652_close_icon
views-count24928 դիտում article-date 22:08 04-11-2022

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու ՎԱԶ 21014-ը, օպերատիվ են գործել ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։  Ժամը 19։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry և ՎԱԶ 21014 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։

Վթարի փաստով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Վոլոդյա Սիմոնյանի կողմից նյութեր են նախպատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր