211652_close_icon
views-count29977 դիտում article-date 17:35 03-11-2022

Պարզվել է Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջի հարևանությամբ վթարի ենթարկված Mazda 6-ի և Nissan Tiida-ի վարորդների ինքնությունը. Mazda-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 2-ին, Հրազդանի կիրճում, Դավիթաշենի կամրջի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Mazda 6 և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mazda 6-ը վարել է Երևանի բնակիչ՝ 71-ամյա Լյովա Կազինյանը։ Իսկ Nissan-ը վարել է Տավուշի մարզի բնակիչ՝ 38-ամյա Էդուարդ Ղալթաշյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Mazda-ի վարորդը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջի հարևանութամբ, բախվել էին Mazda 6 և Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Գրետա Նոբելյանն ու Ժիրայր Խանջյանը։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հ․ Մարգարյանի կողմից նախաձեռնվել էր վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման հետևանքով Mazda-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կիսաօդային վիճակում հայտնվել Հրազդան գետի ափին, ծառերի վրա։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր