Հայկական կողմին փոխանցված հայ գերիների մարմինների փորձաքննություններն ընթացքի մեջ են․ NEWS.am
Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ գերու մարմնի փորձաքննությունն ընթացքի մեջ է, երբ ավարտվի՝ կտեղեկացնեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Գրում է NEWS.am-ը։
«Այս պահին արտերկիր տեղափոխելու կարիք չկա, բայց եթե ունենանք դեպքեր, որ կրկնակի փորձաքննելու արդյունքում պատասխան չունենանք, միանշանակ կդիմենք նաև մեր օտարերկրյա գործընկերների օգնությանը», - ասաց նախարարը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Ադրբեջանը 10 հայ զինծառայողի մարմին էր հանձնել հայկական կողմին: