211652_close_icon
views-count21142 դիտում article-date 20:44 20-04-2016

Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզվել է

Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: «Ինքնությունը պարզվել է, անհայտ կորած Արգիշտի Գաբոյանն է: Նրա հայրն այստեղ էր, արդեն ճանաչել է: Մարմինը տեղափոխում են Հայաստան: Այլ անհայտ կորած չունենք»,- նշեց Քոչարյանը: Համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության` ապրիլի 20-ին ժամը 16․00-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։

Նմանատիպ նյութեր