211652_close_icon
views-count2692 դիտում article-date 21:40 02-11-2022

Հայաստանը միակողմանի ամբողջությամբ լուծել է հորդանանյան ընկերության հետ զենքի մատակարարման պայմանագիրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022-ի հոկտեմբերի 10-ին Jadara Equipment and Defense Systems ընկերության հետ միակողմանի խզել է զենքի մատակարարման պայմանագիրը և պահանջել է տուգանք վճարել:

Համապատասխան փաստաթուղթը, որը ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը, հրապարակված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում:

Փաստաթղթի մեջ ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և «Ջադարա էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմ» ընկերության միջև 06.08.2021թ. կնքված N ՄԱԱՊՁԲ-21-4-11  գնման պայմանագրի (այսուհետև՝ Պայմանագիր)  շրջանակներում հորդանանյան ընկերությունը 2021 թվականի ընթացքում պետք է մատակարարեր վերոհիշյալ պայմանագրով նախատեսված ապրանք, սակայն չի մատակարարել:

«Հիմք ընդունելով Պայմանագրի 2.1.6 կետի 2.1.6.1  ենթակետի բ) պարբերության պահանջները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022 թ. հոկտեմբերի 10-ին միակողմանի ամբողջությամբ  լուծել է վերոնշյալ պայմանագիրը:

Տեղեկացնում եմ, որ «Ջադարա էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմ» ընկերությունը պարտավոր է սույն ծանուցումը ստանալուց հետո 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում  ՀՀ ֆինանսների նախարարության կողմից  բացված գանձապետական 900005028106 հաշվեհամարին փոխանցել  23 232 233 ՀՀ դրամ՝ որպես տույժ,  Պայմանագրի 6.2 կետի համաձայն»,-նշվում է փաստաթղթում:

Նմանատիպ նյութեր