211652_close_icon
views-count43994 դիտում article-date 22:57 31-10-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. Երևանի գնդի պարեկները երիտասարդին, երբ հորդորել են, որ հայտնի՝ ինչ կա պայուսակում (барсетка), նա դիմել է փախուստի, հետապնդող պարեկներից մեկը նախազգուշական օդ է կրակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արաբկիրի վարչական տարածքում ծառայություն կատարելիս են եղել, երբ Ղափանցյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Կորեայի ձորում նկատել են կասկածելի մի երիտասարդի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն վաշտի պարեկ Խաչիկ Հաննեյանն ու կրտսեր պարեկ Սևակ Առաքելյանը մոտենում են այդ քաղաքացուն, որպեսզի պարզեն նրա ինքնությունը։

Քաղաքացին կրելիս է լինում սև գույնի պայուսակ (барсетка), ու երբ պարեկների մոտ կասկած է առաջանում այդ քաղաքացու շարժուձևից, նրան հորդորում են, որպեսզի հայտնի, թե պայուսակում ինչ կա։ Սակայն քաղաքացին դիմում է փախուստի, և մոտ 350-400 մետր պարեկները հետապնդում են նրան։ Այդքան ճանապարհահատված հետապնդելուց հետո Խ. Հաննեյանը իր անվամբ հաշվառված հաշվեցուցակային ատրճանակից նախազգուշական օդ է կրակում ու բղավում, որ քաղաքացին դադարեցնի փախուստը և կանգնի, սակայն նախազգուշական կրակոցն էլ արդյունք չի տալիս, ու պարեկները շարունակում են հետապնդումը։

Ի վերջո, նրանց հաջողվում է վնասազերծել այդ քաղաքացուն, ով այնուհետև տեղափոխվում է ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

Զննությամբ պայուսակում հայտնաբերվում է դեղնականաչավուն զանգված, ընդհանուր՝ 76.9 գրամ կշռով «Մարիխուանա« տեսակի թմրամիջոց։ 

Հայտնաբերվում է նաև գաղտնի փականով դանակ և հուշանվեր-կացին։ 

Արդեն տեղում Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Վ-ն է։ 

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որոնք էլ Արթուր Վ-ի հետ ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջին ամիսներին պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները այնքան թմրամիջոց ու հոգեմետ դեղեր են հայտնաբերել, որ դրանք կարող են 2-3 լաբորատորիա լցնել։

Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, ինչը իր դրական արդյունքն է տալիս նաև նման տիպի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր