211652_close_icon
views-count641 դիտում article-date 18:54 31-10-2022

Տավուշի մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հետագա համագործակցության պայմանները

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Կողմերը միմյանց են ներկայացրել իրենց տարածաշրջանների վերաբերյալ տեղեկատվություն և քննարկել հետագա համագործակցության պայմանները:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը:

Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը և դեսպան  տիկին Անն Լույոն միմյանց հուշանվեր հանձնեցին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր