Շիրակի մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համատեղ կրթական ծրագրերի իրականացման հարցեր
Այսօր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, ով Գյումրիում էր մասնավոր այցով։ Այս մասին Շիրակի մարզպետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Նորին Գերազանցություն տկն. Լույոյի հետ մտերմիկ զրույցի ժամանակ մտքեր ենք փոխանակել հայ-ֆրանսիական բարեկամության, հատկապես, ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով համագործացության վերաբերյալ։ Ի թիվս այլ հարցերի, տկն. դեսպանի հետ քննարկել ենք համատեղ կրթական ծրագրերի իրականացման, մոդելային մեկ դպրոցի օրինակով ֆրանսերենի խորացված ուսուցմանն առնչվող հարցեր»,- գրել է մարզպետը։