Կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը
Հայաստանի կոմպոզիտորների միության հոկտեմբերի 30-ին կայացած 16-րդ համագումարում նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը։
Նրան կողմ է քվեարկել ՀԿՄ 56 անդամ։
Կոմպոզիտորների միության 16-րդ համագումարին առաջադրվել էր նախագահի 3 թեկնածու՝ Արամ Սաթյան, Ավետիս Բերբերյան, Արամ Հովհաննիսյան։