Արամ Սաթյանն ընտրվեց Կոմպոզիտորների միության նախագահ
                        Այսօր տեղի են ունեցել Կոմպոզիտորների միության նախագահի ընտրությունները: Այդ պաշտոնում առաջադրվել էին  Արամ Սաթյանն ու Վարդան Աճեմյանը: 
Քվեարկությանը մասնակցել են միության 81 անդամներ: Արամ Սաթյանի օգտին քվեարկել է 56 անդամ, իսկ Վարդան Աճեմյանի օգտին՝ 28: Անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ:
Այսպիսով, Կոմպոզիտորների միության նախագահ է ընտրվել Արամ Սաթյանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

