211652_close_icon
views-count4491 դիտում article-date 17:06 29-09-2018

Կիմ Գաբրիելյանը վերընտրվել է Արցախի ժուռնալիստների միության նախագահ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժուռնալիստների միության հինգերորդ համագումարը: «[url=https://artsakhpress.am/arm/news/93995/kim-gabrielyany-veryntrvel-e-arcakhi-zhurnalistneri-miutyan-nakhagah.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համագումարին օրակարգային հարցերը վերաբերում էին Արցախի ժուռնալիստների միության կանոնադրության մեջ լրացումներ կատարելուն, վարչության կատարած աշխատանքի և վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվություններին, վարչության նախագահի, անդամների և վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններին: Բացման խոսքում անցած 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել միության նախագահ Կիմ Գաբրիելյանը: Նա մասնավորապես նշել է, որ հաջողվել է կազմակերպության համար ձեռք բերել գրասենյակ՝ հարմարավետ դահլիճով, որտեղ պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ թեմաներով քննարկումներ, շնորհանդեսներ: «Միության տեսադաշտից դուրս չեն մնացել շրջանային թերթերի խնդիրները: Այդ շրջանակում մասնավորապես մեր օժանդակությամբ ստեղծվել է Քաշաթաղի շրջանի «Մերան» և Ասկերանի շրջանի «Բերդ» թերթերի կայքէջերը: Խնդիր է դրված նպաստել նաև մյուս թերթերի կայքէջերի ստեղծմանը»,- ավելացրել է Կ. Գաբրիելյանը: Համագումարին միության նախագահն անդրադարձել է նաև մեկ այլ խնդրի՝ ընդգծելով, որ լրատվամիջոցների աշխատողների աշխատավարձերը ցածր են, ինչը լրացուցիչ սոցիալական խնդիրներ է ստեղծում արդյունավետ աշխատանք իրականացնելու համար: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://artsakhpress.am/arm/news/93995/kim-gabrielyany-veryntrvel-e-arcakhi-zhurnalistneri-miutyan-nakhagah.html]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր