211652_close_icon

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա օգնականն ու գրասենյակի ղեկավարը գործուղվել են ՌԴ

views-count1836 դիտում article-date 13:18 29-10-2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Ազատ Բաբայանն ու անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը նոյեմբերի 2-3-ը կլինեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում` մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։ Համապատասխան հրամանը տեղադրված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Ըստ հրամանագրի` ԱԽ քարտուղարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ՀՀ վարչապետի աշխատակազմին ներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Նմանատիպ նյութեր