20585 դիտում
10:44 29-10-2022
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel Astra-ին և դեպքի վայրից դիմել փախուստի․ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել է Մասիս քաղաքի բնակիչ 37-ամյա Արարատ Մնացականյանի վարած Opel Astra մակնիշի հետնամասին և դեպքի վայրից դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Մնացականյանը հարվածի արդյունքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժում հետաքննություն է սկսվել, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը վարորդի ինքնությունը պարզելու, ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1858 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)