1309 դիտում
21:12 27-10-2022
Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է սոցիալական ոլորտում համագործակցության հարցերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ալոիս Կրաուտին և դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները, մասնավորապես՝ տարեցների ակտիվ ծերացմանը, աշխատաշուկայում տարեցների ներգրավմանը, հաշմանդամություն ունեցող անձանց և միայնակ տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների բարելավմանն ուղղված մի շարք հարցեր՝ անդրադառնալով նաև այս համատեքստում հուշագրի ստորագրման հնարավորությանը։
Ընդգծելով իրականացվող և նախատեսվող ծրագրերում համատեղ աշխատանքների կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու համագործակցության հնարավորությունները վերջինս քննարկել է նաև Հռոմում Ավստրիայի սոցիալական հարցերի, առողջապահության, խնամքի և սպառողների պաշտպանության դաշնային նախարար Յոհաննես Ռաչի հետ կայացած հանդիպման ժամանակ։ Նախարարները պատրաստակամություն էին հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել ոլորտային զարգացման ուղղությամբ։
Այսօր կայացած հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել աշխատանքային հանդիպումների ձևաչափով՝ բանավոր պայմանավորվածությունները տեղափոխելով գործնական փուլ։

Նմանատիպ նյութեր
940 դիտում
11:26 09-03-2023
Նարեկ Մկրտչյանը Իսլանդիայի վարչապետի հետ քննարկել է սոցիլակն ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունը
856 դիտում
20:13 03-08-2023
ԲՏԱ նախարարը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21352 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու