Սուրեն Պապիկյանը, Ավստրիայի դեսպանն ու ռազմական կցորդը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերին: Հայտնում է ՊՆ-ն։
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպանին Ավստրիայի ազգային տոնի կապակցությամբ:
Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության զարգացման հնարավորությունները: