211652_close_icon
views-count31960 դիտում article-date 22:02 26-10-2022

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում գողացել են ԵՊՀ դասախոսի Lexus-ի կողային հայելիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 24-ին գողության դեպք է տեղի ունեցել Նոր Նորքի վարչական շրջանում։ Անհայտ անձը կամ անձինք Գյուրջյան փողոցում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ավտոկայանատեղիում գողացել են Երևանի բնակիչ Գոհար Մ-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գոհար Մ-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես դասախոս։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր