211652_close_icon
views-count2188 դիտում article-date 16:02 26-10-2022

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում կարևորվել է հայկական «Հյուսիս-Հարավը». ԵԱԶԲ

Հայաստանում «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցումը «Հյուսիս-Հարավ» Եվրասիական միջազգային տրանսպորտային միջանցքի Արևմտյան երթուղու զարգացման առաջնահերթ նախագծերից մեկն է։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ. ներդրումային լուծումներ և փափուկ ենթակառուցվածքներ» նոր զեկույցում։

Նշվում է, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը Եվրասիայի տրանսպորտային հիմնակմախքի առանցքային տարրն է։ Այն միանում է եվրասիական երթևեկության միջազգային բեռնափոխադրումների համար օգտագործվող լայնական տրանսպորտային միջանցքների մեծամասնությանը:

Միևնույն ժամանակ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հաջող զարգացմանը խանգարում են տարատեսակ խոչընդոտներ ինչպես ֆիզիկական, այնպես էլ փափուկ ենթակառուցվածքների ոլորտում։

Ուսումնասիրության շրջանակում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքների զարգացման ավելի քան 100 ներդրումային նախագծերից բաղկացած տվյալների բազա է ստեղծվել։ Նախագծերը ըստ իրենց առաջնահերթության բաժանվել են 3 խմբի։

Իրականացվող կամ նախատեսվող բոլոր ենթակառուցվածքային նախագծերի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 38.2 մլրդ դոլար, որի 1/4-ը առաջին խմբի նախագծերի համար են նախատեսված։ Ներդրումների ամենամեծ ծավալը (35 և 34 % համապատասխանաբար) անհրաժեշտ է Ռուսաստանում և Իրանում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար։ Ղազախստանին բաժին է հասնում նախագծի ընդհանուր արժեքի 16,5%-ը։

«Առաջնահերթ նախագծերի թվում են նաև շատ նեղ տեղերի վերացումը, այդ թվում` Р 217 «Կովկաս» (Վլադիկավկազ, Աստրախան, Մախաչկալա, Դերբենդ, Խասավյուրտ) ու Р 215 Աստրախան–Մախաչկալա ավտոմայրուղիներում այդ քաղաքների շրջանցիկ ճանապարհների շինարարությունը, Ալյաթ–Աստարա և Սումգայիթ–Յալամա երկաթգծերի արդիականացումը, ինչպես նաև Բաքու–ՌԴ-ի հետ Ադրբեջանի սահման արագընթաց մայրուղու հատվածի, Հայաստանում «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածների, Իրանում Նեթենզ–Սիրջան–Բանդեր Աբբաս արագընթաց ավտոմայրուղու Սիրջան–Բանդեր Աբբաս հատվածի կառուցումը, Յարագ–Քազմալյար, Դերբենդ, Վերին Լարսի նման երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի վերակառուցումը», – ասվում է զեկույցում։

Նմանատիպ նյութեր