211652_close_icon

Ստուգվել է 1706 մեքենա, ուժեղացուցիչներով և խլացուցիչներով երթևեկող 270 ավտոմեքենայի սարքերը առգրավվել են

views-count343 դիտում article-date 16:00 03-12-2025
Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիոհամակարգով և կառուցվածքով չնախատեսված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման ակտիվ աշխատանքներին։

Միայն նոյեմբերին Պարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա: Հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց: Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումներն առգրավվել են։

Հատկապես վերջին շրջանում հանրային դժգոհությունների առիթ դարձած միտումն այսպիսով կանխարգելվել է, ստացվող ազդակների ծավալները էականորեն նվազել են։

Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են բացասական պրակտիկան առհասարակ վերացնելու նպատակով․ բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են վարչական պատասխանատվության:

Չնայած պատասխանատվության ենթարկված վարորդների կողմից երբեմն հնչող դժգոհություններին՝ հանրային անվտանգությունը բոլորիս առաջնահերթությունն է։

Ուստի հորդորում ենք ինքնակամ հեռացնել ստանդարտին չհամապատասխանող սարքավորումերը, այլապես Ոստիկանությունը շարունակելու է կիրառել օրենքով սահմանված խիստ վարչարարություն։

Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածով՝ արգելվում է.
  • լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ,
  • խլացուցիչներ,
  • նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ,
  • բարձրախոսներ տեղադրելը, օգտագործելը կամ դրանք տեղադրված վիճակում վարելը կամ օգտագործելը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր