211652_close_icon
views-count889 դիտում article-date 20:56 09-10-2023

Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է ՌԴ կառավարության առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի հետ:

Նախարարների կաբինետից, News.am-ի փոխանցմամբ, APA-ին հայտնել են, որ հոկտեմբերի 9-ին Մուստաֆաևը հանդիպել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի հետ։

Հանդիպմանը քննարկվել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը և նավաշինության ոլորտում համագործակցության հարցեր։

Նմանատիպ նյութեր