971 դիտում
11:33 26-10-2022
Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի
Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Շեպետովկա բնակավայրում հայկական խաչքար է բացվել՝ ի հիշատակ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը: Ավանդույթի համաձայն՝ հայկական հուշահամալիրի խաչքարը օծել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Ըստ կայքի հրապարակման՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ Ուկրաինայի բոլոր շրջաններում արդեն տեղադրվել են չորս տասնյակ նման խաչքարեր։ Բոլոր խաչքարերը նվիրված են ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին։
Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Շեպետովկայի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ, տարածաշրջանի հայկական համայնքների ղեկավարներ, այդ թվում՝ Խմելնիցկիի հայ համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը։
Կայքը հիշեցնում է, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ մի քանի տասնյակ խաչքարեր տեղադրվել են Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում: Ուկրաինայի ամենահին եկեղեցու՝ Կիևի Սուրբ Սոֆիա թանգարանի էքսպոզիցիան համալրվել է նաև հայկական խաչքարով, որը նվիրված է Կիևյան Ռուսիայի մկրտիչ Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։
2019 թվականից Ուկրաինայի հայերի նախաձեռնությամբ արդեն խաչքարեր են սկսվել տեղադրվել Հայաստանի բնակավայրերում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2845 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր