211652_close_icon
views-count2548 դիտում article-date 16:54 02-11-2019

Ուկրաինական Ռիվնե քաղաքում տեղի է ունեցել հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 1-ին Ռիվնե քաղաքում տեղի ունեցավ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը: [url=http://ua-report.info/news/rivneowm_owkraina_haykakan_xachqar_e_teghadrvel/2019-11-02-2217#] AnalitikaUA.net[/url]-ի փոխանցմամբ՝ հուշարձանը օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի կողմից ՝ Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Ուկրաինայի հայերի միության փոխնախագահներ Դավիթ Մկրտչյանը և Արմեն Վարդանյանը, Ռիվնեի մարզի հայկական համայնքի նախագահ Վարդան Թաթոսյանը, տեղական իշխանությունների, հոգևորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր Լվովի, Վոլինի և Ժիտոմիրի մարզերի հայկական համայնքներից: Ըստ Ուկրաինայի հայերի միության տվյալների, խաչքարի բարձրությունը 2,5 մետր է և այն պատրաստված է հայկական տուֆից: Հիշեցնենք, որ հայոոց ցեասպանության հարյուր ամյակից սկսած՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ արդեն երեք տասնյակ խաչքարներ են տեղադրվել Ուկրաինայի գրեթե բոլոր մարզերում։ Ուկրաինայի գլխավոր տաճարը - «Սոֆիա Կիևսկայան» որն այժմ ազգային մշակութային արքելոց է հանդիսանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո՝ իր մշտական ցուցահանդեսը նույնպես համալրել է հայկական խաչքարով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր