211652_close_icon
views-count200427 դիտում article-date 23:18 25-10-2022

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Օշական գյուղում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի, փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել մոխրացած 3 դի, կա վիրավոր, Աշտարակի ոստիկանները տեղում ուժեղացված ծառայություն են կատարել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 25-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Օշական ճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Տառերի պուրակի հարևանությամբ, դուրս է եկել  երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, ապա ծառերին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը։ Քանի որ էլեկտրասյունից կար վտանգ, որ հնարավոր է՝ հոսանքահարվեին հրշեջները, էլեկտրոցանցը հոսանքազրկեց մեքենան, և հրշեջներ սկսեցին ավտոմեքենայի միջից դուրս բերել մոխրացած 3 դի, դեպքի վայրից էլ 1 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, սպայական դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Իրավիճակը նշված վայրում բավականին լարված էր, քանի որ մահացածների հարազատները ժամանել էին դեպքի վայր, ինչի համար էլ մարզի ոստիկանապետ Տ. Կարապետյանի կարգադրությամբ մեծ թվով ոստիկանության ծառայողներ էին ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնից, ովքեր ճանապարհային ոստիկանների հետ ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի կարողանայիյ հրշեջ-փրկարարները աշխատեին, ինչը ոստիկաններին հաջողվել է։

Հրշեջ-փրկարարները մոտ 1.5 ժամ հատուկ տեխնիկայի միջոցով նոր կարողացել են դիերը դուրս բերել և մոտեցնել օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներին։ 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյնը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Հովիկ Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սուքիասյանի, Նորայր Խաչատրյանի և Կարեն Համբարձումյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլորը Օշական գյուղից են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 417+
417+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր