222346 դիտում
08:43 02-07-2017
Դաժան ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը բախվել է ЗиЛ-ին. վարորդի մոխրացած դին փրակարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 2-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ուեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 90 AL 090 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է ЗиЛ մակնիշի 03 LL 529 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը, հրամանատար Հայկ Ասատրյանի գլխավորությամբ:
Հրշեջները մարելով Mercedes-ում առաջացած խոշոր հրդեհը վարորդի նստատեղում հայտնաբերել են նրա մոխրացած դին:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Դին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ ու զգուշությամբ օգտագործելով հատուկ տեխնիկա դուրս են բերել ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, Չարենցավանի քննչական բաժնի պետ Արման Զարգարյանն ու նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մելքումյանը:
Փաստի առթիվ Ա. Մելքումյանի որոշմամբ հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քր-Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում ЗиЛ-ի վարորդի և Mercedes-ի մահացած վարորդի ինքնությունը, իսկ նրա դին ամբողջովին անճանաչելի է դարձել, ավտոմեքենան էլ վերածվել է մոխրակույտի:
Ավտոմեքենան վերամբարձ կռունկ-քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որից հետո հրշեջ-փրկարարները կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 180+
180+